Դոլարն ու եվրոն հասել են 2022 թվականի մարտից իրենց ամենաբարձր ցուցանիշներին, հայտնում է РИА Новости-ն։

Դոլարի և եվրոյի փոխարժեքները Մոսկվայի բորսայում բարձրացել են համապատասխանաբար 99 և 109 ռուբլուց՝ 2022 թվականի մարտից ի վեր առաջին անգամ, հետևում է առևտրի տվյալներից։

Մոսկվայի ժամանակով ժամը 16:34-ին ստեղծված իրավիճակի համաձայն՝ ամերիկյան արժույթն աճում է 1,69 ռուբլով՝ հասնելով 99,15 ռուբլու։

Եվրոպական արժույթի փոխարժեքը բարձրացել է առավելագույնը՝ մինչեւ 109,11 ռուբլի։