Կոկորդիլոսների հերթական զանգվածային փախուստն է արձանագրվել Թաիլանդում: Այս անգամ ազատության մեջ մեծացած մոտ հարյուր գիշատիչները լքել են Ուտհայ Թհանի նահանգի տարածքը եւ սողացել անհայտ ուղղությամբ, հոկտեմբերի 11-ին հաղորդում է The Nation հրատարակչությունը:
Միջադեպի պատճառը եղել է ողբերգական հեղեղումները, որոնք գրանցվել են Թաիլանդում այս տարի եւ շարունակվում են ավելի քան երկու ամիս:
Վայրի բնության պաշտպանության նահանգային դեպարտամենտի ներկայացուցիչը շեշտել է, որ փախած կոկորդիլոսները «չեն կարող հարձակվել մարդու վրա»:
Կոկորդիլոսների ագարակի տերերը, որտեղից փախել են կոկորդիլոսները, 3 հազար բատ (107 դոլար) գումար են խոստացել յուրաքանչյուր «փախստականի» համար: Թաիլանդում կոկորդիլոսի «փախուստներ» տեղի են ունենում ամեն տարի անձրեւների շրջանում, հաղորդում է NEWSru.com-ը:


























