Ղազախստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների՝ Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցիչները եւ բանագնացները հանդիպել են Աստանայում, C5+1 տարածաշրջանային դիվանագիտական պլատֆորմի հովանու ներքո։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում։

Նշվել է, որ քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 27-ին, բայց հայտարարությունը հրապարակվել է միայն աժմ։

«Հատուկ ներկայացուցիչները եւ հատուկ բանագնացները կարծիքներ են փոխանակել Աֆղանստանի ընթացիկ իրավիճակի եւ տարածաշրջանի համար դրա հետեւանքների մասին։ Նրանք ընդգծել են ԱՄՆ եւ Կենտրոնական Ասիայի համագործակցության հնարավորությունները՝ աֆղանստանցի ժողովրդին աջակցելու եւ անվտանգությունն ամբողջ տարածաշրջանում ամրապնդելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում։

Նաեւ ընդգծվել է, որ պլատֆորմի մասնակիցները քննարկել են տարածաշրջանի բոլոր երկրների եւ միջազգային հանրության համար պահպանվող «ինկլյուզիվ, միասնական, ինքնիշխան, կայուն եւ ինքնաբավ Աֆղանստանի անհրաժեշտությունը, որն ազատ է ահաբեկչությունից, հարգում է իր բնակչության, ներառյալ կանանց եւ աղջիկների իրավունքները եւ խաղաղ է ինքն իր եւ հարեւանների հետ»։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաեւ Աֆղանստանի տարածքը որպես ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության տեղակայման, ֆինանսավորման կամ այլ երկրներ արտահանման  կայան օգտագործման կանխման կարեւորությունը, եւ հաստատվել է համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը մարդկանց, զենքի եւ անօրինական թմրանյութերի առեւտուրը կանխելու գործում, նշվել է հաղորդագրությունում։