Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետեւանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երեւանի Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին եւ հարազատներին: Վթարից տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: