Երևանի նախկին քաղաքապետ, Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը, նրա որդին, դուստրը, ինչպես նաև՝ նրանց փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ազդարար» հարթակից։

Ըստ հայտարարության՝ Զախարյանների և նրանց փոխկապակցված անձանց առնչվող գույքի հետ կապված ուսումնասիրություն է իրականացվել և կազմվել ամփոփագիր։ Այժմ Զախարյանները հրավիրվել են դատախազություն՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։ Ըստ ծանուցման՝ նրանք պետք է ներկայանան այսօր՝ օգոստոսի 15-ին։