Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց Ռուսաստանին զիջումներ անելու մասին հայտարարությունը։

«Զարմանալի է։ Այսինքն՝ գիտակցաբար գնալ ժողովրդավարության կորստի, գլոբալ հանցագործի խրախուսմանը, ռուսական ռեժիմի պահպանմանը, միջազգային իրավունքի ոչնչացմանը եւ պատերազմի պարտադիր տեղափոխմանը այլ սերունդներ»,-ասել է նա։ 

Պոդոլյակը հավելել է, որ եթե Պուտինը չպարտվի, ապա «պատերազմն անպայման կվերադառնա Ռուսաստանի աճող ախորժակով»։