Փհենյանում հայտարարել են, որ Կորեական թերակղզում միջուկային պատերազմը միայն ժամանակի հարց է։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սուն Նամը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կորեական թերակղզում միջուկային պատերազմի հարցն այժմ միայն ժամանակի հարց է»,-ասել է նա։
Ապրիլին ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան ընդունել են վաշինգտոնյան հռչակագիրը, որում Սեուլը խոստացել էր պետություններին ԿԺԴՀ-ի կողմից միջուկային հարձակման դեպքում օպերատիվ կերպով գործի դնել «դաշինքի ողջ ուժը», ներառյալ ատոմային զենքը։




























