Այսօր՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյ թաղամասում՝ Լենինգրադյան 29/4 հասցեում կառուցվող էլիտար շենքի բակում տղամարդու դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածն աշխատում է նշված շինկազմակերպությունում եւ 13-րդ հարկից վայր է ընկել։

Քննիչներն ու պարեկները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Խաչիկ Հ․-ն է։