Էստոնիայի հավաքականը մատուցեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի գլխավոր սենսացիան` C խմբում գրավելով երկրորդ տեղը եւ նվաճելով անցումային հանդիպումների իրավունք: Վերջին տուրում Սերբիան մրցակցի խաղադաշտում 0:1 հաշվով պարտվեց Սլովենիային եւ դուրս մնաց պայքարից:
Էստոնիան 16 միավորով երկրորդն է, Սերբիան ունի 15 միավոր: Առաջին տեղը 23 միավորով գրավեցին իտալացիները, որոնք վերջին խաղում 3:0 հաշվով հաղթեցին Հյուսիսային Իռլանդիային:




























