ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակում է կենտրոնանալ դիվանագիտության վրա՝ որպես գործիք Նիգերում շարունակվող քաղաքական ճգնաժամի լուծման համար, որն առաջացել է հեղաշրջման փորձի արդյունքում:

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես պարտադիր է համարում, որ Նիգերի պետական հեղաշրջման առաջնորդները կալանքից ազատեն երկրի տապալված նախագահ Մոհամեդ Բազումին եւ նրա ընտանիքին՝ ընդգծելով, որ երկիրը պետք է վերադառնա սահմանադրական կարգին:   

Բլինքենի հայտարարությունները հնչել են Արեւմտյան Աֆրիկայի երկրում եւ նրա սահմաններից դուրս լարվածության աճի ֆոնին: