Բելառուսի Հանրապետության գրանցամատյանում հայտնվել է նոր իրավաբանական անձ: «Վագներ Գրուպ» ՍՊԸ-ն օգոստոսի 4-ին գրանցվել է Օսիպովիչի շրջգործկոմում: Այն մասին, որ «Վագներ»-ն անհաջող ապստամբությունից հետո տեղափոխվել է Բելառուս եւ ճամբար հիմնել Մոգիլեւի շրջանի Օսիպովիչի քաղաքի մոտակայքում գտնվող բազայի տարածքում, ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները:

Գրանցամատյանում այն գրանցվել է 85590 կոդով: Այս խումբը ներառում է ուսումնական կենտրոններ ՝ ուղղիչ դասընթացներով, շարունակական կրթության դասընթացներ, օտար լեզուների ուսուցում, համակարգչային դասընթացներ, գոյատեւման դասընթացներ, կրոնական ուսուցում, բանավոր եւ արագ ընթերցանության ուսուցում: