ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է լքել իր պաշտոնը 2012-ին` Բարաք Օբամայի նախագահության ժամկետի ավարտից հետո եւ վերադառնալ սովորական կյանքի։ Այդ մասին նա հայտնել է Associated Press-ին։

Նա նշել է, թե հավատում է Օբամայի վերընտրմանը 2012թ. կայանալիք ընտրություններին, բայց իր սիրտը գտնվում է այլ վայրում։ «Ես իսկապես անհամբեր սպասում եմ մասնավոր կյանքին վերադառնալու հնարավորությանը»,- ասել է նա։

63-ամյա Քլինթոնը ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը 2009թ. հունվարի 21-ին։