Դատարանը երկարացրել է ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորման ժամկետը եւս երկու ամիս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ նա մեղադրվում է մի քանի հոդվածով՝ շորթման եւ պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։