Թերթը գրում է, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը դատական վերջին նիստի ընթացքում, ի հեճուկս տարածված լուրերի, իրեն մեղավոր չի ճանաչել եւ մեղադրանքը չի ընդունել:
«Այս մասին մեր թղթակցին ասել է Տեր-Պողոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, նշելով, որ պաշպանական կողմի կարծիքով, վերաորակված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 139 հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր), որ նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում, ապօրինի է: Նախնական մեղադրանքով (ՔՕ 141 հոդված) սահմանվում է տուգանքից մինչեւ 2 տարվա ազատազրկում, եւ հնարավոր էր Տեր-Պողոսյանի նկատմամբ համաներման կիրառում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























