Օգոստոսի 20-ին, ժամը 16։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբացու փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17:41-ին։ 

Բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դի: 

Այրվել են պատշգամբը՝ գույքով, հյուրասենյակի գույքը՝ մասամբ, ջերմահարվել՝ խոհանոցը և լոգարանի կախովի առաստաղը։