Նախրապանն իր ոչխարների հոտը դուրս է բերել Սիմֆերապոլյան մայրուղի, որտեղ այսօր` հոկտեմբերի 12-ին, Մոսկվա մուտք գործող ճանապարհին խցանում է առաջացել:
Վարորդները կարող էին կճղակավորների հանդիպել Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Շուրջ 50 ոչխար նախրապանի հսկողությամբ, հանգիստ խոտ էին որոճում, հենց ճամփեզրից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























