Մոսկվայի հարավ-արեւելքում ներգաղթյալների երկու խմբավորումների միջեւ, այսօր` հոկտեմբերի 12-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել, 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Մոսկվայի իրավապահների իր աղբյուրը:

Նրա խոսքով, ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 20 մարդ:

«Պարզվել է, որ շինարարական կոնտեյներների մոտ, որում ապրում են Ուզբեկստանից ժամանած քաղաքացիները, ժամանել են Տաջիկստանի քաղաքացիներ եւ նրանց միջեւ կոնֆլիկտ է ծագել, որը վերաճել է ծեծկռտուքի»,-ասել է գործակալության զրուցակիցը: