Ֆրանսիայում` Փարիզից ոչ հեռու, ֆրանսիական մի ընտանիք արձակուրդից վերադառնալուց հետո հայտնաբերել է, որ իրենց տան տանիքի վրա երկնաքար է ընկել: Քարն ընկել է նրանց տան վրա մի քանի օր առաջ, երբ ընտանիքի բոլոր անդամները մեկնել էին արձակուրդ: Տարօրինակ համընկնում է, որ ընտանիքի ազգանունը Քոմեթ է (comet նշանակում է երկնաքար-խմբ.):
Spiegel-ը հաղորդում է, որ երկնային մարմինն իրենից խոնդրիտ է ներկայացնում, որը հարուստ է երկաթով: Զանգվածը կշռում է 88 գրամ եւ խրվել է տանիքի մեջ:
Գիտնականները պնդում են, որ երկնաքարը, որի տարիքը մոտ 4 ու կես միլիարդ տարի է, եկել է աստրոիդների շրջանից, որն անցնում է Մարսի եւ Յուպիտերի միջեւ:




























