Արտաքին բարդ իրավիճակում, հավաքական Արևմուտքի կողմից աննախադեպ պատժամիջոցների ճնշման պայմաններում ԵԱՏՄ-ն այսօր դիմացկունության փորձություն է անցնում։ Այս մասին օգոստոսի 24-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Սակայն Միությունը բազմիցս ապացուցել է իր կենսունակությունն ու պահանջված լինելը։

Տարածաշրջանային ինտեգրումը դառնում է զարգացման արդյունավետ գործիք, այն թույլ է տալիս իրավահավասար և արդար մասնակցություն ունենալ համաշխարհային տնտեսական համակարգում։

Եվրասիական տնտեսական միությունը  բազմաբևեռ աշխարհի քաղաքականություններից մեկի դերն է խաղում և բաց է  նոր գործընկերների համար։ Մենք քաջ գիտակցում ենք, որ ժամանակակից պայմաններում այլ երկրների և տարածաշրջանների հետ համագործակցության զարգացման առանձնահատուկ պահանջ կա։

Այսօր առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում  մեր պետությունները միմյանց կապող անաղմուկ և անվտանգ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը։ Այս խնդրի լուծումը Ռուսաստանի նախագահության առաջնահերթություններից է։ Մենք անհրաժեշտ ենք համարում սերտորեն համակարգել մեր ջանքերը՝ մարդատար և բեռնատար փոխադրումների կատարելագործման ուղղությամբ»,- հավելել է Միշուստինը։