Մոսկվաբնակ փականագործը ինտերնետ գուշակին մեկուկես միլիոն ռուբլի է տվել՝ թուղթ ու գիրը  հանելու համար։ Դա «սխալ» էր արվել և կարող էր սպանել նրա նախկին ընկերուհուն։ Այս մասին գրում է «Baza» տելեգրամ ալիքը։

«Հունվարի վերջին 26-ամյա փականագործ Դմիտրին առցանց խաղում ծանոթացել էր Մինսկի երիտասարդ բնակչուհու հետ: Մայիսին նա գնաց  նրա մոտ՝ Բելառուս, և զույգը սկսեց հանդիպել: Սիրավեպը շատ կարճ ստացվեց. արդեն հունիսի վերջին աղջիկը հեռացավ Դմիտրիից՝ չբացատրելով բաժանման պատճառը:

Տղան օրինաչափորեն մտածեց, որ  ինչ-որ մեկը թուղթ ու գիր է արել իր վրա և գտավ նման խնդիրների մեջ մասնագիտացած գուշակուհու կայքը: Օգոստոսի սկզբին Դմիտրին նրան տեղեկություններ  ուղարկեց իր և նախկին ընկերուհու մասին, և վերջինս հաստատեց թուղթ ու գիրի փաստը: Ավելին, ըստ նրա, դա պատշաճ չի արվել  և ժամանակի ընթացքում կարող է վատ ազդեցություն ունենալ նախկին ընկերուհու վրա։

Տղան վախեցավ և 1,6 միլիոն ռուբլի  փոխանցեց մասնագետին թուղթ ու գիրը  վերացնելու համար։ Ժամանակ անցավ, ոչ փողը, ոչ նախկին ընկերուհին այդպես էլ չվերադարձան Դմիտրիի մոտ։ Հետո նա դարձյալ օրինաչափորեն մտածեց, որ իրեն խաբել են, և դիմեց ոստիկանություն»,- գրում է  տելեգրամ ալիքը։