ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է Ուկրաինայի հակահարձակման ակնհայտ ձախողման մասին։
«Ուկրաինայի ԶՈւ-ի հակահարձակումն ակնհայտ ձախողվել է․․․Նացիստական գաղափարներ ունեցող Կիեւի հետեւորդները եւ նրանց անդրօվկիանոսյան կուրատորներն իրենց անհաջողությունների մեջ մեղադրում են ոչ բարենպաստ եղանակին կամ մարտադաշտում խիտ բուսականությանը»,-ասել է Նարիշկինը։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները՝ «հաղթող սերնդի ժառանգները», շարունակում են մարտական աշխատանքը եւ ոչնչացնում են Ուկրաինայի զինված ուժերի ռազմատեխնիկան։




























