Հարավային Օսիան հայտարարել է ՌԴ-ի հետ ինտեգրացիան զարգացնելու պատրաստակամության մասին ՝ ընդհուպ մինչեւ միացում։ Այս մասին հայտարարել է Հրվ․ Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ Գորկիում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման 15-ամյակի նախաշեմին։

Գագլոեւը նշել է, որ Հրվ․ Օսիան ինքնակամ մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ 1774 թվականին եւ այդ ժամանակից ի վեր երբեք չի դավաճանել իր պատմական ընտրությանը։

Նա Մեդվեդեւին հրավիրել է Հրվ․ Օսիա։