Հարբած կռվարարը փորձել է առևանգել ինքնաթիռը Շերեմետևոյում վայրէջք կատարելիս, հայտնում է REN TV-ն՝ վկայակոչելով աղբյուրին։

Մագադան-Մոսկվա չվերթի ժամանակ հարբած տղամարդն իրեն ոչ պատշաճ է պահել, ուստի անձնակազմի անդամները որոշել են  փոխել նրա տեղը։ Նրանց դա չի հաջողվել. ուղևորը   ավելի է մոլեգնել և հայտարարել, որ առևանգելու  է ինքնաթիռը:

Տղամարդուն ձերբակալել են։ Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։