Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովի երկնքում օդ է բարձրացվել Սու-30 կործանիչը՝ ամերիկյան MQ-9A Reaper անօդաչու թռչող սարքի պատճառով։
«2023 թվականի օգոստոսի 27-ին Սև ծովի ջրերի օդային տարածքի վերահսկման ռուսաստանյան միջոցները Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին մոտեցող օդային թիրախ են հայտնաբերել։
Օդային թիրախը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումը կանխելու նպատակով օդ է բարձրացվել ՀՕՊ-ի Սու-30 կործանիչը։
Կործանիչի անձնակազմը պարզել է, որ օդային թիրախը ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզական MQ-9A «Reaper» անօդաչու թռչող սարք է եղել։
Ռուսաստանյան կործանիչի մոտենալուն պես արտասահմանյան հետախուզական անօդաչու թռչող սարքը շրջադարձ է կատարել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից։
Սու-30 կործանիչը բարեհաջող վերադարձել է իր բազային օդանավակայան, Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտումներ թույլ չեն տրվել։
Ռուսական կործանիչի թռիչքն իրականացվել է չեզոք ջրերի վրայով օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան՝ անվտանգության միջոցների պահպանմամբ։




























