2013-ի փետրվարի 14-ին, սուրբ Վալենտինի օրը, էկրան կբարձրանա «Ամուր ընկույզի» շարունակությունը:

Այս մասին հայտարարել է հոլիվուդյան 20th Century Fox ստուդիան, հաղորդում է Deadline.com-ը:

Անգլերենով անվանումը հնչում է A Good Day to Die Hard: 5-րդ ֆիլմում հերոսը` Ջոն Մաքլեյնը ուղեւորվում է Ռուսաստան, որտեղ պետք է փնտրի որդուն: