Թերթը գրում է, որ գործող նախարարներն աջուձախ բողոքում են, թե իրենք լիովին զրկված են աշխատելու, իրենց ղեկավարած ոլորտում ինչ-որ բան անելու հնարավորությունից: «Բոլոր հարցերը վճռում են կամ իրենց նշանակած կուսակցությունների ղեկավարները, կամ վարչապետը: Իրենց գլխավորած նախարարություններում իրենք անգամ մի գլխավոր մասնագետ չեն կարող նշանակել՝ առանց կուսղեկավարի կամ վարչապետի: Թերեւս դա է նաեւ պատճառը, որ նրանց մեծ մասին բացառապես հետաքրքրում է, թե ինչքան փող է հնարավոր աշխատել իրենց պաշտոնավարման ընթացքում: Մանավանդ` վստահ են, որ դա երկար չի տեւելու»,-  գրում է  «Հրապարակ»-ը: