Ես ակնկալում եմ, որ մարդիկ ավելի իրատես լինեն իրենց քաղաքական ամբիացիաները հայտարարելիս: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Աջփնյակում քարոզարշավի ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը, թե ակնկալում է ընտրություններում ստանալ 50+1 տոկոս ձայն:
«Երեւնցիները սեպտեմբերի 17-ին, վստահ եմ՝ իրենց կամքը կարտահայտեն եւ ցույց կտան»,-ասաց նա:
Նշենք, որ ավելի վաղ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ իրենց կհաջողվի 50 տոկոսից ավելի ձայն ստանալ ընտրություններում եւ կոալիցիայի կարիք չի լինի:





























