Այսօր՝ օգոստոսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Վահե Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց 69 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 59-ամյա Գարաբետ Ք․-ին։

Shamhyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։