Marca թերթը հայտարարել է, որ իսպանացի ֆուտբոլային մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, ով «Եվրո-2012»-ի ընտրական խաղերի շրջանակում վարում էր Իռլանդիա-Հայաստան խաղը, կոպիտ սխալներ է թույլ տվել:
Պարբերականը ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Գոնսալեսի սխալները պատահական չէին, քանի որ վերջինս կատարում էր ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաների հանձնարարությունը, ովքեր պարտավորված էին զգում իրենց Իռլանդիայի հավաքականի հանդեպ:
Հիշեցնենք, որ Գոնսալեսը խաղի 26-րդ րոպեին անարդարացիորեն կարմիր քարտ ցույց տվեց եւ խաղից հեռացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիին: Սակայն, ակնհայտ էր, որ Բերեզովսկին ձեռքով չէր դիպել գնդակին, հաղորդում է championat.com-ը:




























