«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր նախատեսված քարոզարշավը չի իրականացնելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայմանավորված սահմանին առկա իրավիճակով, այդպիսի հայտարարությամբ հանդես էին եկել «Ապրելու երկիրը», «Մայր Հայաստան» դաշինքը, Հայկ Մարոությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: