ՀՀ քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ. Քաղաքացիներից մի կին սկսեց բացականչել՝ ամոթ, ամոթ:
Ավինյանը մոտեցավ ու հարցրեց՝ ինչի՞ համար, մի հատ բացահայտի:
«Որովհետեւ մարդիկ Արցախում սովամահ են լինում, դուք ընկել եք փողոցներով քարոզարշավ եք անում, ամոթ ձեզ»,-ասաց կինը:
«Ես ոչ մի կաթիլ ամաչելու չունեմ: Դուք սխալվում եք եւ այն մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ դիվան էին քշում ու հիմա շատ ակտիվ Արցախի մասին խոսում են, թող չխառնեն՝ ում հետ ինչ են խոսում: Ես ամբողջ պատերազմի ժամանակ Արցախում եմ եղել, ինչով կարողացել եմ աջակցել եմ, այդ ժամանակ ու մինչեւ օրս: Եղբայրս իմ հետ այնտեղ է եղել եւ Ստեփանակերտի հիվանդանոցում 70 վիրահատություն է արել: Խնդրում եմ՝ այս դասերը ինձ պետք չէ տալ»,– ասաց Ավինյանը։
Կինն արձագանքեց. «Ամբողջ օրը կանգնում, ձեր եղբոր վիրահատություններն եք մեջբերում»:
«Լավ եմ անում, որովհետեւ եթե անձնապես ինձ եք ասում՝ ամոթ, ես ուզում եմ իմանալ, թե ինչի համար եք ասում»,-ասաց Ավինյանը եւ ստացավ պատասխան. «Որովհետեւ դուք իշխանություն եք»:
Դրանից հետո Ավինյանը իր թիմի հետ հեռացավ այդ վայրից:




























