Ճեմուղու քարերը քանդում են և վաճառում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց օգտագեր Էդուարդ Հայրումյանը։
«Ծիծեռնակաբերդի քանդած ճեմուղու բոլոր տոմետները գտնվում են ինչ-որ մեկի սեփական տարածքում և այնտեղից վաճառվում են դրանք։ Սեփական տարածք չենք մտել, պատի վրայից ենք նկարել։ Հենց հիմա տրակտոր է աշխատում այնտեղ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ քարերը հանվել և վաճառվել են։ Քաղաքացին կոչ արեց հանրությանը այժմ գնալ ճեմուղու տարածք՝ թույլ չտալով քանդել ժառանգությունը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։





























