Հայաստանի տարածքում՝ Գառնիից 10 կմ արեւմուտք այսօր, ժամը 12.30-ին, տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որի երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։
Երեւան եւ Աբովյան քաղաքներում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 եւ 3.0 մագնիտուդով։



























