Թբիլիսիում բացվել է «Միմինո» լեգենդար ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանը, որի հեղինակը ճարտարապետ Զուրաբ Ծերեթելին է, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

Ինչպես հաղորդում է «Իմեդի» հեռուստաալիքը, այդ հուշարձանը ստեղծվել է դեռ 4 տարի առաջ` Մոսկվայում տեղադրելու համար, բայց այդպես էլ չի տեղադրվել:

Հուշարձանը բացվել է հին Թբիլիսիի «Հավլաբար» թաղամասում, մետրոյի համանուն կայարանի մոտ:
Հուշարձանախումբը ներկայացնում է Ֆրունզիկ Մկրտչյանի (ֆիլմում` Ռուբիկ), Վախթանգ Կիկաբիձեի (ֆիլմում` Վալիկո), Եվգենի Լեոնովի (ֆիլմում` Վոլոխով) եւ ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի արձանները:

«Միմինո» ֆիլմը էկրան է բարձրացել 1977-ին եւ արդեն հաջորդ տարի վարձույթում գրավել է 17-րդ տեղը, հավաքելով 24,4 միլիոն հանդիսատես:

Նշենք, որ այս տարվա հուլիսի սկզբին Դիլիջանում եւս տեղադրվել է «Միմինոյի» հերոսների հուշարձանը: