Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը երկրի քաղաքացիներին  առաջարկել է աշխատանքային օրն սկսել լուսաբացից եւ ավարտել մայրամուտին` էլեկտրաէներգիայի զգալի տնտեսման նպատակով:

Նախարարի հաշվարկներով, այդպիսով տարեկան հնարավոր կլինի տնտեսել շուրջ 3 մլրդ կիլովատ/ժամ  էլեկտրաէներգիա, եթե ամառային սեզոնին աշխատանքն սկսվի առավոտվա ժամը 6-ից, իսկ ձմեռային սեզոնին ժամը 7-ից: Յըլդըզը հավելել է, որ մտադիր է իր առաջարկները ներկայացնել կառավարության քննարկմանը:

Բացի այդ, Թուրքիայի էներգետիկայի նախարարն առաջարկում է շաբաթը դարձնել աշխատանքային օր: Կառավարությունում Յըլդըզի գործընկերները, արհմիությունները եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս նախաձեռնությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: