NEWS.am-ը ներկայացնում է Մայքլ Կարապետյանի հոդվածը, որը հրապարակվել է «Bleacher Report» կայքում, որոշակի կրճատումներով:
Ցնցող է, զարմանալի, ապշեցնող, անհնարին, արտառոց: Սրանք միայն մի քանի բառեր են, որոնցով կարելի է գնահատել Հայաստանի հավաքականի` Մոխրոտիկի ոճով վերափոխումը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:
Ամերիկյան ոլորապտույտի տեսքով այդ վազքը ներառում էր հիասթափեցնող ոչ-ոքին Մակեդոնիայի հետ, բարդ ոչ-ոքին Ռուսաստանի հետ, պարտությունը Ռուսաստանից 3:1 հաշվով, Սլովակիային հասցրած ծանր հարվածը 4:0 հաշվով եւ, վերջապես դառը պարտությունը ընտրական փուլի վերջում Իռլանդիայի հետ հանդիպմանը վիճելի սուլոցների պատճառով:
Արդյունքների հետ միասին, ահռելի համալրումներ արվեցին Հայաստանի հավաքականում, այդ թվում Յուրի Մովսիսյանի եւ Արթուր Սարկիսովի ներգրավումը: Վերջին կարեւոր համալրումը Թուրքիայում ծնված Արաս Օզբիլիզի մուտքն էր հավաքական:
Արասը դեռ երիտասարդ է` 21 տարեկան, խաղում է մոլորակի առաջատար ակումբներից մեկում` «Այաքսում»: Նա պոտենցիալ ունի հոլանդական թիմը լավագույններից մեկը դարձնելու, ուստի անկասկած մեծ համալրում է, թեեւ դեռ պիտի ներգրավի խաղին:
Այժմ Հայաստանի հավաքականը չի կարող կանգ առնել Իռլանդիայի պարտության վրա, պետք է առաջ նայի: Այն պետք է բարելավվի, եթե ցանկանում է սենսացիա դառնալ Աշխարհի առաջնության ընտրական փուլում` ապացուցելու, որ իր մոտ պարզապես երջանիկ սեզոն չէր:
Հիմնականում բոլորը համաձայն են, որ թիմը հայտնվել է ավելի բարդ խմբում, եւ անակնկալ չի լինի, որ այդ երկրները դիմակայեն այդ համառ, փոքրիկ, բայց հպարտ ազգին:
Խումբ B
Իտալիա. Աշխարհի քառակի չեմպիոնը Եվրո-2012 ընտրական փուլից դուրս եկած առանց պարտության (8 հաղթանակ, երկու ոչ-ոքի) եւ ներկայումս զբաղեցնում է 6-րդ տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Այն շատ ուժեղ հավաքական է, անկախ նրանից, թե ինչ մրցումներում է հանդես գալիս: Եթե հայկական թիմը կարողանա հաղթանակ տանել Երեւանում, դա լավ սկիզբ կլինի, բայց իրականում ակնկալել, որ հայերը միավոր կկորզեն իտալացիներից, բարդ է, թեեւ հնարավոր:
Դանիա. Դանիական թիմը երբեք չի հաղթել Աշխարհի գավաթը, բայց մեկ անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում: Բացի այդ, նրանք հաջողությամբ են ավարտել ընտրական փուլը` հաղթանակ տանելով իրենց խմբում, որտեղ խաղում էր նաեւ Պորտուգալիան:
Դանիացիները ներկայումս զբաղեցնում է 17-րդ տեղը ՖԻՖԱ-ի ռեյտինգում: Հայկական թիմը իրապես կարող է հաղթել Երեւանում եւ ստանալ երեք միավոր, նաեւ մարտահրավեր նետել Կոպենհագենում` անգամ ոչ-ոքի պոկելով: Ի վերջո, ակնկալում եմ, որ Դանիայի թիմից կարելի է երեք միավոր ստանալ:
Չեխիա. Չեխական Հանրապետությունը ոչ մի մրցում չի հաղթել, թեեւ ունի Եվրոպայի գավաթը, որպես Չեխոսլովակիա:
Զբաղեցնելով երկրորդ տեղը իր խմբում Իսպանիայից հետո` Չեխիան պետք է հաղթի Չեռնոգորիային: Ներկայումս 40-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշում:
Կանխատեսումը. Հայաստանը կհաղթի տանը, եւ ոչ-ոքի կանի հյուրընկալվելիս:
Բուլղարիա. Այս թիմը ներկայումս զբաղեցնում է 48-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշում: Տանը կարելի է հաղթել, իսկ Բուլղարիայում բարդ խաղ է սպասվում: Բոլոր վեց միավորներն էլ կարելի է պոկել բուլղարացիներից:
Մալթա. Ներկայումս 153-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշում, Հայաստանը պետք է վերցնի վեց միավորն էլ, բայց եթե գերագանահտի իր ուժերը, կարող է աղետի հանգել: Չեմ կարծում, թե այդպես կլինի, ուստի միավորները տալիս եմ Հայաստանին:
Դա Հայաստանին կտա 19 միավոր, եւ վերջին տարիներին սա անբավարար է վերին հորիզոնականներում մրցաշարն ավարտելու համար: Հուսանք, որ հայերը կգնան մինչեւ վերջ եւ պատմություն կկերտեն` անցնելով որակավորման փուլը:
Իհարկե, շատ բան կարող փոխվել առաջիկա երկու տարում, բայց հուսանք, որ Հայաստանը կամրապնդի թիմը եւ կհասնի իր ուզածին:




























