Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը չի հաղորդում՝ արդյո՞ք տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, թե՞ ոչ:
NEWS.am-ին Բաղդասարյանն ասել է, որ մշտապես վարչապետի պաշտոնական հեռախոսազրույցներից հետո մամլո հաղորդագրությունը տարածում են:
Նշենք, որ թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկուշաբթի ամենայն հավանականությամբ քննարկում է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ։
«Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն։ Դրանք ընդունելի չեն։ Մենք այդ ամենին դրական չենք նայում»,–ասել էր Էրդողանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ժամանակ անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զարգացումներին։





























