ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հյուրընկալել է ազգությամբ եզդի փոքրիկ քույրեր Սոֆյա և Վիկտորյա Մուրադովաներին: Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, հանդիպումը տեղի է ունեցել Պաշտպանի նախաձեռնությամբ:

5 տարեկան Սոֆյան համացանցում ճանաչում էր ձեռք բերել իր կողմից ստեղծած նկարներից մեկի շնորհիվ:

Հանդիպման ընթացքում երեխաները պատմել են իրենց առօրյայի, ընկերների, սիրելի խաղերի և երազանքների մասին, իսկ Անահիտ Մանասյանը՝ կիսվել իր մանկության հուշերով և տվել խորհուրդներ, որոնք հետագայում կարող են օգտակար լինել։

Զրուցակիցները նաև նկարել են, իսկ հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը երեխաներին տվել է իր ինքնագրով գրքեր և հուշանվերներ՝ պայմանավորվելով ապագայում կրկին հանդիպել։

Մանրամասները՝ տեսանյութում։