«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» բորսայում այս շաբաթ` հոկտեմբերի 10-14 ժամանակահատվածում իրականացվել է ընդամենը 6.7 մլն դոլարի առուվաճառք: Սա վերջին ամիսներին բորսայական գործարքների ամենացածր մակարդակներից մեկն է: Դա մասամբ հետեւանք է նաեւ այն բանի, որ շաբաթվա օրերից երկուսում բորսայում ընդհանրապես գործարք չի կայացել:
Համեմատության համար նշենք, որ նախորդող շաբաթում իրականացվել էր 10.3 մլն դոլարի առուվաճառք, որից 4.8 մլն դոլարը բաժին է ընկնում Կենտրոնական բանկին:
Արտարժույթի ներբանկային շուկայում (մասնաճյուղեր եւ փոխանակման կետեր) այս շաբաթ բանկերի կողմից գնվել է 81 մլն դոլար, վաճառվել 87 մլն դոլար:
Հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.6 մլրդ դրամ (համարժեք է 63 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 37.5 մլն ԱՄՆ դոլար:




























