Ֆրանսիայի նախագահի կինը` Կառլա Բրունի-Սարկոզին տղա է ունեցել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 14-ի երեկոյան տեղեկություն են տարածել մի շարք ֆրանսիական լրատվամիջոցներ: Ելիսեյան պալատի կողմից այդ առնչությամբ որեւէ պաշտոնական տեղեկություն չի եղել:
Այս ամսվա ընթացում Կարլա Բրունի-Սարկոզիի ծննդաբերության մասին արդեն տասներորդ անգամ է հայտարարվում: Առավել լուրջ լրատվամիջոցները` «Ֆրանսպրես» գործակալությունը, լրատվական հեռուստաընկերությունները, խոշոր թերթերն առայժմ լռում են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Twetter» ցանցում Ֆրանսիայի նախագահի որդու լույս աշխարհ գալու լուրն արդեն տասնյակ անգամ է տարածվում, եւ հիմա արդեն նման «պնդումներին» խիստ կասկածանքով են վերաբերվում:
Լուրերի համառ շրջանառությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ելիսեյան պալատում նախապես ակնարկել էին, թե որեւէ պաշտոնական տեղեկություն այդ մասին երկար ժամանակ չի տարածվի:
Հաղորդվում է, որ եթե լրատվամիջոցների տեղեկությունները հաստատվեն, ապա դա կլինի Կարլա Բրունիի երկրորդ, Նիկոլա Սարկոզիի` չորրորդ որդին:
Մի քանի օր առաջ Կարլա Բրունին տեղափոխվել է էլիտար «Մյուետ» կլինիկա, որի մոտակայքում ներկայումս մշտապես հերթապահում են լրագրողները:




























