Այսօր` հոկտեմբերի 15-ի գիշերը 63 տարեկանում վախճանվել է այլախոհ Լաուրա Փոլանը:
Նա «Սպիտակազգեստ կանայք» ընդդիմադիր շարժման հիմնադիրն էր, եւ տասնամյակներ շարունակ ամենշաբաթյա երթ էր կազմակերպում քաղբանտարկյալների կանանց` այսպես կոչված «75-ի խմբի» մասնակցությամբ` նրանց այլախոհ-ամուսինների ազատ արձակմանը հասնելու համար, հաղորդում է BBC-ին:
Լաուրա Փոլանը տառապում էր քրոնիկ դիաբետով եւ տենդով:




























