Հայաստանի քաղաքականությունը գործնականում զուրկ է գաղափարական բաղադրիչից: Երեւանում Կովկասի ինստիտուտում կայացած քննարկմանը հայտարարել է ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Գաղափարական միջկուսակցական հակամարտություն գրեթե չկա, կա որոշակի շահեր հետապնդող մարդկանց խմբերի բախում»,- կարծում է քաղաքագետը: Այդ պատճառով կուսակցությունները մոնոլիտ կառույցներ չեն, դրանց մեջ էլ ազդեցության պայքար է ընթանում, որտեղ հաղթանակը ձեւակերպվում է ընտրությունների միջոցով:
Ըստ քաղաքագետի, ներկայիս քաղաքական իրավիճակը երկրում մեծամասամբ պայմանավորված է հասարակական եւ տնտեսական համակարգերի գործունեությամբ: «Տնտեսությամբ Հայաստանը գտնվում է աֆրիկյան միջին զարգացած երկրի մակարդակի վրա: Դա միանշանակ Սոմալին կամ Սենեգալը չեն, ասենք Գանան է: Մինչդեռ հասարակության զարգացման, կրթության, ուրբանիզացիայի մակարդակով Հայաստանը մոտ է զարգացած երկրներին, ասենք Շվեդիային»,- կարծում է Իսկանդարյանը:




























