Խոշոր ֆինանսական խարդախության համար Նյու-Յորքի դատարանը դատապարտել է Agape World ընկերության նախագահ Նիկոլայ Կոսմոյին 25 տարվա բանտարկության, հաղորդում է Bloomberg-ը:
Դատաքննությունը տեւել է 2 տարուց ավելի: Կոսմոն խաբել է ավելի քան 6 հազար մարդու, որոնք կորցրել են 195 միլիոն դոլար: Ֆինանսական բուրգի կապիտալների ծավալը կազմել է 413 մլն դոլար: Ֆինանսական բուրգն աշխատել է 2003-ից 2009 թվականները:




























