Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում է Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011 թվականի առաջնությունը: Հոկտեմբերի 15-ին երիտասարդների միջեւ ընթացող մրցապայքարում 48 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը նվաճեց բրոնզե մեդալ, իսկ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը՝ արծաթե:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին մեր սամբիստները նվաճել էին 5 մեդալ: Երիտասարդների առաջնությունում բրոնզե մեդալների էին արժանացել Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ, Կարեն Տոնոյանը՝ 62 կգ ք/կ, Մհեր Կարապետյանը՝ 82 կգ ք/կ, աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին էր բարձրացել մեր միակ ներկայացուցչուհին՝ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Պատանիների մրցելույթներում 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր ոսկե մեդալ ու պահպանել Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Այսպիսով, երկու օրերի արդյունքով հայ սամբիստներն արդեն ունեն 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալ: Վաղը մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ մարզիկ:

Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի 337 սամբիստ:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: