Ֆրանսու Օլանդը դարձել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածուն 2012-ի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում: Ներկուսակցական ընտրության արդյունքում, Օլանդն առաջ է անցել Սոցկուսակցության առաջնորդ Մարտին Օբրիից: Օլանդի հաղթանակի մասին հայտարարել է հենց Օբրին: 2 միլիոն քվեաթերթիկների հաշվարկը ցույց է տվել, որ Օլանդը ստացել է քվեների 56,4%-ը, իսկ Օբրին` 43,6%, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























