Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի քաղցկեղային հիվանդությունը անբուժելի է: Չավեսի նախկին բժիշկ Սալվադոր Նավարետեն մեքսիկական Milenio Semanal պարբերականին ասել է որ այդ ախտորոշմամբ երկու տարուց ավելի ապրել հիվանդը չի կարող, հաղորդում է РИА Новости-ն:

Նավարետեի հարցազրույցը հրապարակվել է Չավեսի Կուբա հետազոտության մեկնելու օրը: Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ բուժումը հաջող է ընթանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Չավեսը հայտարարեց հաջորդ տարվա նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: