Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում, հոկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել ավտոպատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Կարեն Թարմենյանին պատկանող «ՎԱԶ-2108» մակնիշի 06 ԼՕ 476 համարանիշի եւ Արմեն Զուեւին պատկանող BMW մակնիշի 08 ՍՍ 086 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2108» ավտոմեքենայի վարորդ, Լոռիի մարզի Օձուն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Թարմենյանը եւ ուղեւոր, նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Վալերի Նալբանդյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի հիվանդանոց, իսկ BMW-ի ուղեւորներ, Դիլիջան քաղաքի բնակիչ, 47-ամյա Անդրանիկ Մկրտչյանը եւ Լոռիի մարզի Անտառամուտ գյուղի բնակիչ, 22-ամյա Վահե Համբարձումյանը` Աշտարակ քաղաքի հիվանդանոց:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:



























