Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2012թ. համար բյուջեում լրացուցիչ 100 միլիարդ դրամի մուտք: Հայաստանի Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով, այս ծրագիրը միանգամայն իրատեսական ծրագիր է: «Դա իրական է: Իրական է այն առումով, որ մեզ մոտ բավական հնարավորություն կա հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելացումը: Այս հարցը տեւական ժամանակ քննարկման առարկա է եղել»,- նշեց Մինասյանը:

Վերջինիս խոսքով, վարչապետ Տիգրան Սարգսյանն, ըստ էության, ասել է, որ «տարիներ շարունակ մեր դոնոր կազմակերպությունները մատնացույց են անում ներքին ռեսուրսների վրա, որոնք կան եւ այդ ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտության վրա: Եւ 0,6 տոկոսով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելացումը հենց այդ ուղղությամբ իրականացվող քայլեր են»:

«Ինչ վերաբերում են 100 միլիարդին, դրա մի մասը վարչարարության հետեւանք է, այնտեղ կան սոցապ վճարներ, եւ կարծում եմ` սա մեր եկող տարվա համար բավական լարված բայց նաեւ իրատեսական ծրագիր է»,- նշել է Գագիկ Մինասյանը: