Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը եւ Հայաստանում «ՍԱՈՒՂ» (SAUR) ֆրանսիական ընկերության տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Լորենն այսօր` հոկտեմբերի 17-ին վավերացրեցին  «Հայջրմուղկոյուղի» -ի մասնավոր կառավարչի պայմանագրի երկարացումը:  «ՍԱՈՒՂ կազմակերպության կառավարման պայմանագիրը երկարացվեց  մինչեւ 2013 թ. դեկտեմբերի 31-ը` այդ ժամկետից (երկու տարվա լրանալուց) հետո այն եւս մեկ լրացուցիչ մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ:

Նշենք, որ այս ընկերությունը պատասխանատու է հանրապետության մոտ 300 համայքների ջրամատակարարման եւ ջրահեռացման աշխատանքների համար (դրանց մեջ չեն մտնում Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Արմավիրը):

SAUR-ը «Հայջրմուղկոյուղու» կառավարումը ստանձնել է 2004 թ.` 4 տարի ժամկետով, այնուհետեւ պայմանագիրը երկարաձգվել է մինչեւ 2011 թ. հոկտեմբեր: