Թեեւ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 17-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել, հայկական դրամի դիրքերն, ընդհանուր առմամբ, թուլացել են: Ամերիկյան դոլարի առաջարկն իրականացվել է 378 դրամով, պահանջարկը եղել է 376 դրամի սահմաններում, ինչն ավելի բարձր է ուրբաթ օրվա միջին փոխարժեքից:
Այսպիսով` առաջիկա օրերին առավել հավանական է դոլարի թանկացումը, չի բացառվում, որ դոլարը կարճաժամկետ հեռանկարում կրկին մոտենա 377 դրամի սահմանագծին:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում հասել է 376 դրամի. Իսկ 377 դրամով դոլար վաճառող փոխանակման կետերի քանակը կտրուկ նվազել է:




























